Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:51 09-07-2025

Դաշնակցությունը երբեք դրսից «տղա չի բերում»․ Վարդանյանը՝ Սաղաթելյանի՝ ՌԴ այցի մասին

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկուշաբթի գիշերը մեկնել է Մոսկվա։

Oragir.News-ը Իշխան Սաղաթելյանի այցի նպատակների մասին զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ, ում խոսքով՝ Սաղաթելյանը Մոսկվայում է աշխատանքային այցով պայմանավորված։

Հարցին՝ ակնկալո՞ւմ է Մոսկվայի աջակցությունը ՔՊ-ի հետ մրցակցության հարցում, թե ոչ, Վարդանյանը պատասխանեց․ «Ոչ։ Դաշնակցությունը երբեք ներքաղաքական հարցեր լուծելու համար դրսից տղաներ չի բերում։ Մենք ունենք գործընկերներ։ Իշխան Սաղաթելյանը մեկ ամիս առաջ Բրյուսելում էր, դրանից առաջ՝ Ֆրանսիայում, հիմա էլ՝ Մոսկվայում։ Սա առաջին անգամը չէ։ Մենք ամեն ջանք գործադրում ենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար։ Այս այցը նույն նպատակն ունի։ Հայաստանի ներքաղաքական կյանքը 2020 թվականից հետո լարված է։ Դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել և հետևել Նիկոլ Փաշինյանի օրակարգին»։

Պատգամավորին նաև հարց ուղղեցինք, արդյոք ճի՞շտ է, որ իրավապահ համակարգը Սաղաթելյանին պատրաստվում է մեղադրել «Սրբազան շարժմանը» աջակցելու համար, թե՞ ոչ։

«Վերջին հաշվով Աննա Վարդապետյանը անոնսեց դա։ Մի քանի ՔՊ-ականների հարցերին պատասխանելիս էլ ասաց, որ պատրաստվում է առաջիկայում միջնորդություն ներկայացնել ԱԺ։ Կներկայացնի, թե ոչ՝ չգիտեմ, բայց մենք պատրաստ ենք»,- եզրափակեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել