copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:00 14-02-2022

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի անձինք ՀՅԴ-ի հետ կապ չունեն. Դաշնակցությունը հերքում է

Հայ հեղափոխական դաշնակցությունը հերքում է ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման շրջանակներում «Հայդուկ» ջոկատի ոմն հրամանատարի ձերբակալության վերաբերյալ տեղեկությունները։
Դաշնակությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք երբեք չեն ունեցել և այժմ էլ չունեն «Հայդուկ» ջոկատ և ընդգծել է, որ իրենց դեմ ծավալվող սև քարոզչության շրջանակներում տարածվել է հերթական զազրելի սուտը։
«Այն պնդումները, թե իբր այս ջոկատի շտաբը գտնվել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, նույնպես սուտ է: Բացի դրանից՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյությում առկա անձինք ՀՅԴ հետ որևէ առնչություն չունեն, մասնավորապես՝ նրանցից որևէ մեկը դաշնակցական չէ և չի եղել»,- նշել են կուսակցությունից։

Նրանք պահանջել են իրավապահ մարմիններից՝ բացահայտել և պատասխանատվության ենթարկել այդ արարքի հեղինակներին, մասնավորապես՝ սուտ մատնության հատկանիշներով անհապաղ հարուցել քրեական հետապնդում:
«Անբարոյականություն է ուրանալ Հայ հեղափոխական դաշնակցության դերակատարությունն ու դաշնակցականների անձնազոհությունը ազատագրական պայքարում: Դիմում ենք վերոնշյալ հերյուրանքը տարածած լրատվականներին՝ հրապարակել այս հերքումը»,- շեշտել են ՀՅԴ-ից։
Նշենք, որ Facebook-ի օգտատերերից մեկը` Վարդան Հարությունյանը, օրեր առաջ տեղեկություն էր տարածել, թե ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված անձանցից մեկը դաշնակցական «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում