Օրակարգ 10 ամիս առաջ - 20:00 16-10-2025

Օրակարգ․ Դանիել Իոաննիսյանը Նիկոլի հետ «պասերով» է խաղում․ Նինա Կարապետյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր և վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։

Հաղորդաշարի շրջանակներում Նինա Կարապետյանցի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների, այս թեմայով քաղհասարակության որոշ ներկայացուցիչների կողմից կատարվող շահարկումների, իր՝ քաղաքականություն մուտք գործելու պատճառների, իշխանությունը բալանսավորելու, առաջին հերթին՝ վարչապետի լիազորությունները սահմանափակելու անհրաժեշտության, 2026 թվականին սպասվող ընտրություններին ընդառաջ տարբեր ուժերի հետ համագործակցելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նինա Կարապետյանցը շեշտեց, որ Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանի հետ «պասերով» է խաղում։ «Դանիել Իոաննիսյանը ևս մանիպուլյացիայի շատ, ինչքան շատ ա շփվում Նիկոլի հետ, էնքան տիեզերական մանիպուլյացիայի հնարքներին սկսում ա ավելի շատ տիրապետել։ Ասում ա՝ «ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես գործ տվող եմ»։ Քեզ չեն մեղադրում նրա մեջ, որ դու գործ տվող ես, դրա մասին ընդհանրապես խոսք չկա։ Իհարկե՛ եթե կա հանցագործություն, դրա մասին պիտի հայտնի։ Քեզ մեղադրում են նրա մեջ, որ դու «պասերով» ես խաղում, որ դու ստեղծում ես ձևական պատրանք, որ էս երկրում կա քաղհասարակություն, որ էդ քաղհասարակությունն ակտիվ է, և էնպես չի, որ Նիկոլ Փաշինյանին ԱԱԾ-ն է զեկուցել, որ օրինակ ինչ-որ դրվագներ կան, ինչ-որ պրոցեսներ կան, այլ քաղհասարակության բողոքի հիման վրա գործընթաց ա սկսվել»,- ասաց նա՝ Իոաննիսյանին կոչ անելով Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն այն բանին հրավիրել, որ վերջինիս թիմակիցների մասով իր ներկայացրած հաղորդումներին դատախազությունն ընթացք չի տալիս։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ ժողովուրդն իր նվաստացումները չի հանդուրժելու, օրերից մի պոռթկալու է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ