copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:02 08-07-2025

Չինաստանն Արցախյան 44-օրյա պատերազմի շահառո՞ւ էր․ քաղաքագետի կարծիքը 

Ակնհայտ է, որ ներկայումս ողջ աշխարհը փորձում է ձևավորել նոր լոգիստիկ կանոններ և ապահովել ավելի արդյունավետ փոխկապակցվածություն երկրների միջև։ Այս համատեքստում Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ու Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հայեցակարգը դիտվում են որպես գլոբալ տնտեսական և հաղորդակցական միտումների մասնակիցներ։

Այս մասին CGTN-ին տված հարցազրույցում նշել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը հստակ տեսնում է իր տեղն այդ նախաձեռնությունների կառուցման գործում։

Oragir.News-ը այս թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ՝ հասկանալու համար՝ եթե Արցախը պահպաներ իր կարգավիճակըն այնպես, ինչպես մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, հնարավո՞ր կլիներ արդյոք կյանքի կոչել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը։

«Ո՛չ, իհարկե։ Այդ ժամանակ որևէ խոսք չկար տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։ Ադրբեջանը վարում էր Հայաստանի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն։ Այդ պայմաններում իրատեսական չէր, որ նրա տարածքով անցնող ճանապարհները կապեն Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ։

Այլ տարբերակներ հնարավոր էին, օրինակ՝ ճանապարհը անցներ Կենտրոնական Ասիայից Իրանի և Թուրքիայի տարածքով։ Բայց այն տեսքով, ինչպես դա պատկերացնում է Չինաստանը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով անցնող ուղիով, այդ նախագիծն անիրագործելի կլիներ»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ արդյոք կարելի՞ է Չինաստանին համարել 44-օրյա պատերազմի շահառու, Արմեն Վարդանյանը պատասխանեց․
«Ուղղակիորեն՝ ոչ, անուղղակիորեն՝ միգուցե։ Բայց դա էլ դեռ չի նշանակում, որ այդ կոնկրետ նախագիծն իրագործվելու է։ Չեմ կարծում, որ Չինաստանը մեծ հույսեր էր կապում հենց այդ պատերազմի հետ։ Եթե այդ տեսանկյունից նայենք, կարող ենք շատ այլ երկրներ էլ ներառել որպես շահառու, բայց ճիշտ չեմ համարում նման դատողություններ անելը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի