copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:30 07-07-2025

Բալանսավորման էֆեկտը. ՀՀ ներգաղթի ալիք է սպասվում ԱՄՆ-ից 

Նիկոլ Փաշինյանի բալանսավորված, իրականում՝ հակաքաղաքակրթական արտաքին քաղաքականության արդյունքներն ենք քաղելու առաջիկայում։

«Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Այս զգուշացումը մտահոգիչ հարց է առաջացնում՝ արդյո՞ք ամերիկահայերի զանգվածային արտաքսում է սպասվում առաջիկայում։

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առերևույթ առաջաընթաց է արձանագրվել Բայդենի պաշտոնավարման վերջում, ստորագրվել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Նշանակալի է նաև 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հայտարարության ստորագրումը։ Սակայն դրանց արդյունքները տեսանելի չեն։ Չնայած Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական ագրեսիայի իրական վտանգի, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում իրական առաջընթաց չկա։ Ամերիկյան սպառազինության մատակարարման մասին խոսք չկա։ Հարևան Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը տարեկան մի քանի անգամ զորավարժություն են անում։ Իսկ, օրինակ՝ հայ-ամերիկյան զորավարժություններ չեն անցկացվում։ Այնինչ՝ այդպիսի ուժի ցուցադրությունը կարող էր իրապես զսպել ագրեսորների նկրտումները։ Նույնիսկ կարիքների գնահատման վերաբերյալ բաց տեղեկատվություն չկա։

2025-ի նախընթաց ամիսներին, սակայն, Նիկոլ Փաշինյանը առավելապես զբաղված է քարոզարշավով։ Այս ընթացքում նա մի քանի կոպիտ սխալներ է թույլ տվել, որոնք կարող էին հիասթափություն առաջացնել ԱՄՆ-ում։ Ակնհայտ է, որ նա ոչ միայն էական քայլեր չի անում ակախության և ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ, այլև ավելի է խորացնում Ռուսաստանի ազդեցությունը։ Նա անտեսեց ԵՄ պաշտոնյաների հորդորոներն ու մայիսի 9-ին գնաց Մոսկվա, մասնակցեց, այսպես կոչած՝ «հայրենական պատերազմում» հաղթանակի 80-ամյակի պառադին։ Այնուհետև փոքրոգություն ցուցաբերեց ու Հունիսի 14-ին հիշատակի մի բառ չասաց խորհրդային բռնազավթման տարիներին գնդակահարված, աքսորված, հալածված հարյուր հազարավոր հայերի հիշատակին։ Հավանաբար, ամերիկացիները վրդովվել են նաև ՔՊ-ականների հայհոյախոսությունից, վերհարանի վրա գրոհից, Բագրատ և Միքայել սրբազանների, միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից։ Ենթադրելի է՝ այս քայլերի պատասխանն է ԱՄՆ դեսպանատան զգուշացումը։

Իսկ ինչպե՞ս է այս իրավիճակում պաշտպանվում ՔՊ-ական իշխանությունը։ Առաջին հերթին նրանք ակնարկում են, իբր ընդդիմությունը ռուսամետ է և ուզում է կրկին ռուսական կախվածության մեջ գցել Հայաստանը, վերականգնել սովետը և այլն։ Ռուսամետ են ներկայացնում նաև եկեղեցու ղեկավարներին։ Վեհարանի վրա գրոհը ևս շահարկում են, թե՝ տեսեք-տեսեք, ժողովուրդ էլ է ռուսամետ, եկել են ռուսամետ կաթողիկոսին են պաշտպանում։ Զուգահեռաբար էլ կալանավորում են ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որին դրդում են ամեն օր ուղերձներ հղել, ընդգծելով, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել և այլն։ Նրա շուրջ փորձում են միավորել ամբողջ ռուսամետ սեգմենտը, ստեղծելով կեղծ երկընտրանք քաղաքացու և աշխարհի համար՝ կա՛մ բալանսավորված ՔՊ-ն, կա՛մ միավորված ռուսամետ ուժերը։ Այսինքն՝ ՔՊ-ն փորձում է ստեղծել կեղծ պատկեր, թե ամբողջ ընդդիմությունը, եկեղեցին ու ժողովրդի մի մասը ռուսամետ են, դեմ են անկախությանը, սովետը համարում են հայրենիք ևայլն։ Եվ, իբր, ՔՊ-ն վախենում է նրանց հակազդեցությունից, ստիպված ռուսամետ կուրս է վարում ու չի կատարում ստանձնած պարտավորությունները՝ ՀՀ անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնելու առումով։

Սա է ՔՊ-ական բալանսավորված խաղերի իրական պատկերը։ Այդ խաղերի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն է, 2026-ին վերարտադրությունը։ Իսկ ժողովուրդն այս խաղերից տուժում է։ Տվյալ դեպքում՝ ամերիկահայերի մի մասն արտաքսման իրական վտանգի առաջ է հայտնվել։ Չճշտված տվյալներով՝ ԱՄՆ-ում այսօր մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի կա։ Դրանց մի մասի մոտ, հավանաբար, կհայտնաբերվեն այն խախտումները, որոնք մատնանշում է ԱՄՆ դեսպանատունը, ու բազմաթիվ հայեր կարտաքսվեն ՀՀ։

Պարզ ասած՝ առաջիկայում ներգաղթի ալիք է սպասվում ԱՄՆ-ից։ Ինչպես մեքսիկացիներին են արտաքսում, այնպես էլ, հավանաբար, կվարվեն հայերի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խոստացած բարեփոխումները չի կատարում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ