copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:52 07-07-2025

Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-12թթ.. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ձերբակալելով ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողացել է անել այն, ինչը նրան չի հաջողվել իշխանության օրոք:

«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»,- գրել Է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում՝ նկատի ունենալով այն իրավիճակը, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ կարողություն էր ձեռք բերել Ռուսաստանում, քաղաքականություն մտավ իր «Վրացական երազանք» կուսակցության հետ՝ Սահակաշվիլիի կուսակցությանը հեռացնելով իշխանությունից։

Ըստ Սաակաշվիլիի՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացները Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման ուղիղ արդյունքն են:

«Փաշինյանը պաշտոնապես ստանձնել է ԵՄ անդամակցության կուրսը։ Բաքուն սկսել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու ուղղությամբ: Բացի այդ, սկսվել է Ադրբեջանի և Հայաստանի մերձեցումը, ինչը ամենածանր հարվածն է Ռուսաստանի համար»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը։

Այս իրավիճակում, Սահակաշվիլիի կարծիքով, Վրաստանը, որտեղ Իվանիշվիլին և նրա ոհմակը վերջնականապես խայտառակվել են, կատարյալ անոմալիա է թվում։ Նա նշել է առաջնորդների դեֆիցիտը երկրում և ինքնակազմակերպման կոչ արել «Վրացական երազանքի» քննադատներին. «Աշխարհաքաղաքական գործընթացները մեզ շատ կօգնեն, բայց ժամանակ կորցնել չի կարելի»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում