Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:58 06-07-2025

Կոնսերվատորիայի դիմացի պուրակում կհատվեն Կարմիր գրքում գրանցված ծառերը, և կտնկվեն ոսկեզօծ գնդիկ-ծառուկներ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կոնսերվատորիայի դիմացի պուրակը վերջին տարիներին շատերին է անհանգստացնում։

Ժամանակին՝ հասկանալով, որ ծառերը մեղավոր չեն, ամենն արվում էր, որ բույսերը չտուժեն, մինչև քաղաքապետարան ու տնտեսվարող հարցերը շտկվեին… Հիմա ավերակ է, երևանյան չորածով ու չորածառեր…

Հետո կհատվեն ԽՍՀՄ-ից մնացած հսկա ծառերը, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսիները և կտնկվեն ոսկեզօծ գնդիկ-ծառուկներ»…

Ֆոտոշարք