Ներքին 4 տարի առաջ - 22:24 22-08-2022

Քաղաքացին Կարմիր գրքում գրանցված երկու կռունկ է նվիրել Կենդանաբանական այգուն

Երեւանի կենդանաբանական այգին երկու նոր բնակիչ ունի, պսակակիր կռունկները, որոնց մասնավոր անձն է նվիրաբերել այգուն։ Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։

«Կռունկների ընտանիքին պատկանող այս թռչունները Կարմիր գրքում գրանցված են որպես վտանգված տեսակ: Տարածված են Աֆրիկայում:

Նրանց մարմնի բարձրությունը 90-104 սմ է: Հիմնականում սնվում են բուսական ծագման կերերով: Բազմացման ընթացքում դնում են 2-3 ձու, որոնց վրա նստում են 28-30 օր: Ծնողները հավասարապես հոգ են տանում ձվերի մասին: Ձագերը ծնվելուց անմիջապես հետո ծնողների հետ մասնակցում են կերի հայթայթման ընթացքին:

Պսակակիր կռունկներն աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ: Նրանց հեշտ է ճանաչել գլխի ոսկեգույն «թագի» շնորհիվ»,– ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում