copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:24 02-07-2025

Սրբուհի Գալյանը ուսանողների հետ հանդիպմանը խոսել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ-ի պատրաստակամության մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ:

Ողջունելով ուսանողներին՝ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:

Սրբուհի Գալյանը ուսանողներին ծանոթացրել է նախարարության, որպես արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գործունեությանը՝ անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին և նախարարության առաջնահերթություններին:

Նախարարը նաև ուսանողներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից Հռոմի կանոնադրության վավերացումից հետո նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերը:

Ակադեմիայի ուսանողների հետ քննարկվել են նաև գենդերային հավասարության ապահովմանն ու պետական կառավարման համակարգում կանանց լիարժեք ներգրավմանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում Սրբուհի Գալյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում կանանց դերին՝ արձանագրելով նաև, որ Հայաստանում առաջին անգամ Քրեակատարողական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը ղեկավարում են կանայք:

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որին ի պատասխան նախարարը նշել է Հայաստանի Հանրապետության կողմից Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին:

Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և հաջողություն մաղթել իրենց հետագա գործունեության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը