copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:32 27-02-2025

Սրբուհի Գալյանը՝ «Չաղ Ռուստամ»-ին ազատ արձակելու մասին

Ես կարծում եմ, որ այդ հարցերի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը: Այս մասին, անդրադառնալով քրեական հեղինակություն հանդիսացող «Չաղ Ռուստամ» անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակմանը: Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Մենք խափանման միջոցն իրականացնող մարմինն ենք ու այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ: Մեր խնդիրն է՝ խափանման միջոցի իրականացման պատշաճ իրականացումը»,- ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացվելու նրա կողմից վտանգավոր այլ արարքների իրականացումը կանխելու համար, նախարարը հայտնել է.

«Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են դատարանները բաց թողնում, մի բանի մասին է խոսում, որ հսկողության դաշտում որևէ հնարավոր կապեր դատարանների հետ, ուղղակի չկա: Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կաայացրել է դատարանը»,- նշել է Սրբուհի Գալյանը:

Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պատշտպանի՝ Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում