copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:21 02-07-2025

Գլխավոր դատախազը Քննչական կոմիտե է ուղարկել Սամվել Կարապետյանին առնչվող երկու հրապարակում. «Ազատություն»

Հանցագործության մասին ի՞նչ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել Սամվել Կարապետյանի դեմ:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին.

«168.am» կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ, ինչպես նաև «Aravot.daily» կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերտառությամբ հրապարակումները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին»:

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազն անձամբ է հանացագործության մասին հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ Կարապետյանի հարցազրույցի առնչությամբ:

«Ապօրինի քրեական այս հետապնդումը սկիզբ է առել Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Ես նման դեպք չեմ հիշում , որ Գլխավոր դատախազը հենց ինքը մամուլի ուսումնասիրման վրա հաղորդում ներկայացնի: Ոչ թե հետապնդումը հարուցի, այլ հենց հաղորդում ներկայացնի Քննչական կոմիտեին»,- նշել էր Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը