Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:35 01-07-2025

Խոլերայանոց է դարձել․ երբ ծորակը բացում ենք, ջուր չկա․ Բյուրեղավանում դժգոհ են «Վեոլիա ջրից»

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքի վերաբերյալ բողոքները չեն դադարում։ Այս անգամ Oragir.News-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, որոնք նշում են, որ արդեն մի քանի օր է՝ մոռացել են, թե ինչ բան է ջուրը։

Oragir.News-ը զրուցեց Բյուրեղավանի բնակիչ Արամ Ասատրյանի հետ, որը դժգոհեց ստեղծված իրավիճակից․

«Ջուր չունենք։ Ամեն անգամ այս վիճակը գարնանը սկսվում է մինչև աշուն։ Այսինքն՝ օրվա 24 ժամվա մեջ մեզ տալիս են ջուր 3-4 ժամ։ Խոսքը ամբողջ Բյուրեղավան քաղաքի մասին է։ Ամբողջ Բյուրեղավան քաղաքում, որը 12.000-ից ավելի բնակչություն ունի, ջուր չկա։ Դրան գումարած՝ Նուռնուսի ամառանոցները, որոնք մեր Բյուրեղավանին են պատկանում, ջուր չունեն ընդհանրապես։ Երեք օր է՝ ջուր չեն տեսել։ Ջուրը կտրված է, բայց «Վեոլիա Ջրից» մեզ ասում են՝ ջուրը կա, բայց տեղ չի հասնում։ Ասում եմ՝ բա ո՞ւր է գնում այդ ջուրը, ասում են՝ չգիտենք»։

Ասատրյանի խոսքով՝ քաղաքացիներն այսօր ևս զանգահարել են «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն պատասխանն անփոփոխ է մնացել․

«Ասում եմ՝ չե՞ք տեսնում, եկեք ստեղ, կտեսնեք։ Ասում են՝ մենք նայում ենք, էդտեղ վթար չկա, բան չկա, դուք պիտի ջուր ունենաք։ Բա ասում եմ՝ ո՞ւր է, չկա ջուրը, ջուր չունենք»։

Քաղաքացիներն այսօր այցելել են նաև «Վեոլիա Ջրի» Աբովյանում գտնվող գլխավոր գրասենյակ, սակայն այնտեղ իրենց հարցերին պատասխանող չի եղել։ Բնակիչները դիմել են նաև Բյուրեղավանի համայնքապետարան․

«Ինքը՝ համայնքապետն էլ մեզ հետ է։ Ասում է, որ մեզ հետ ամեն ինչ անում է, դիմել է մարզպետարան, ասել են՝ էդ հարցը կլուծվի։ Բայց ես քանի տարի է՝ էդ հարցը չի լուծվում։ Ես ասեմ Ձեզ՝ 40 տարեկան եմ, ես էդ 40 տարվա մեջ չտեսա մի օր, որ ցերեկը ծորակը բացեմ՝ ջուր գա։ Չկա այդպիսի բան։ Հատկապես՝ խոսքը գնում է ամառվա մասին։ Բայց ձմեռը էլի լավ է՝ համարյա 18-ից 20 ժամ ջուր ունենք։ Բայց էս ամառը՝ շոգին, կրակին, մենք ջուր չունենք։ Խոլերիանոց է դարձել արդեն»,- ասաց Ասատրյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որտեղից խնդրեցին մեր հարցն ուղարկել գրավոր։ Պատասխանը ստանալուց հետո Oragir.News-ը կհրապարակի այն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով