copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:08 30-06-2025

Եվրոպայում ռեկորդային շոգ է գրանցվել

Պորտուգալիայի սահմանի մոտ գտնվող իսպանական Էլ Գրանադո քաղաքում +46°C է: Սա ռեկորդային ջերմաստիճան է Իսպանիայում հունիս ամսվա համար դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, գրում է Euronews-ը։

Լոնդոնում հունիսի 30-ին օրվա ընթացքում սպասվում է +35°C՝ տարվա սկզբից ի վեր առավելագույնը։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվում է Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը։

Գերմանիայում գրանցվել է մոտ +30°C և ավելի բարձր ջերմաստիճան։ «Շատ շոգ և չոր ամառ է։ Երաշտը կարող է վերադառնալ Գերմանիա»,- Bild թերթին ասել է օդերևութաբան Դոմինիկ Յունգը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի որոշ շրջաններում արդեն ցերեկային ժամերին ջրելու արգելք է սահմանվել։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր