Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 30-06-2025

Ոչխարը ծախեմ, ականջս դինջ ապրեմ. լոռեցի հովիվ

Լոռու մարզում ոչխարաբուծությամբ զբաղվողները գնալով պակասում են: Կողես գյուղում հովիվը դեֆիցիտ է: Միակ հովիվ Վաչագանն էլ գործից հիասթափվելու ճանապարհին է: «Առնող ըլի, ոչխարս կծախեմ, ու ականջս դինջ կապրեմ »,- ասում է գյուղացին:

Գյուղերում ոչխարի գլխաքանակի նվազմանը զուգահեռ ավելանում է գինն ու պահանջարկը: Ֆեյսբուքյան հայտարարություններից գիտի հովիվը, որ ոչխարի արժեքը 70-80 հազար դրամ է, վատ չէ, ասում է՝ մանավանդ, որ այս կենդանին մեծ ծախսեր չի պահանջում: Բայց բոլոր առավելություններով հանդերձ ոչխարաբուծությամբ զբաղվել ցանկացողներ չկան ու չեն լինի, քանի դեռ այս ու առհասարակ գյուղոլորտի խնդիրներին կառավարությունում ականջալուր չեն: Տարիներ անց առհասարակ գյուղում ոչխար չի գտնվի, ասում է հովիվը:

Առաջ հոտն ավելի մեծ էր, գայլերի հարձակումներն ու հասցված վնասները շատ են, իսկ ստացված փոխհատուցումներն ավելի հիասթափեցնող։ Տարիներ առաջ կորուստներ է ունեցել, ասում է՝ երկու ոչխարի գնի փոխհատուցում ստացավ ու հիասթափվեց՝ գործից էլ, կառավարությունից էլ: Դրանից հետո գլխաքանակն ավելացնելու մտքից հրաժարվել է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը