copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:44 11-12-2021

Անասնապահությամբ զբաղվող քաղաքացին վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Անասնապահությամբ զբաղվող Անդրանիկ Նավասարդյանը վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը: Ասում է՝ կեր չունի, որ պահի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում քաղաքացին ափսոսանքով արձանագրեց, որ 900 գլուխ ոչխար պահելու համար հազարավոր դոլարներ է անհրաժեշտ: «Ախր, ոչխարին համակցված կերով չես կարող պահել, խոտ պետք է ուտի: Առանց խոտի հնարավոր չէ, իսկ այսօր խոտի մեկ հակն արժե 2500-3000 դրամ: Միայն 900 գլուխ ոչխար պահելու համար 500 տոննա կեր է պետք 180 օրվա համար»,- ներկայացրեց քաղաքացին:

Մեր զրուցակցի հաշվարկներով՝ 500 տոննա անասնակեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է 120 հազար դոլար: Այս հարցով Անդրանիկ Նավասարդյանը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, սակայն այս պետական կառույցից քաղաքացուն առարկայական չեն օգնել, միայն առաջարկել են 0 տոկոսով վարկավորում: Ֆերմերի խոսքով՝ այդ տարբերակը ձեռնտու չէ. «Գումարի խնդիր չկա, բայց չենք կարող 120 հազար դոլար դնել էս կենդանիների վրա»: Այն, որ Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է: Մենք չենք դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել: Եթե անասնատերը կարողանում է ամեն դեպքում խոտ հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ: Բացի այս, Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ին քաղաքացիներին հորդորում էր ոչխար պահել: Պահեցին, եւ՞…»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել