copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:21 29-06-2025

Մարալիկում փեսայի և աներոջ վիճաբանության ժամանակ գործի է դրվել դանակ. կան վիրավորներ․ shamshyan.com

Երեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։

Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։

Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ