Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:16 27-06-2025

Իշխանությունն իր «մատյան գունդն» էր ուղարկել, բայց ժողովուրդը պաշտպանեց Վեհարանը․ Ավետիք Չալաբյան

«Երեկ մեր սիրտը վկայում էր. մենք երեկ երեկոյան արդեն հասկացանք, որ գրոհ է նախապատրաստվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, մեր ենթադրությունն այն էր, որ գործող իշխանության հերոսական խմբերն են գրոհելու, և մենք հրատապ մոբիլիզացվեցինք և եկանք այստեղ, որպեսզի պաշտպանենք Մայր Աթոռը։

Ես ենթադրում եմ, որ և՛ մեր, և՛ մեզ միացած մյուս քաղաքացիների ներկայությունը սթափեցնող դերակատարում ունեցավ, և իրենք հասկացան, որ պարզապես հրոսակներով կազմակերպել չի հաջողվի։ Ուստի այսօրվանից ուղարկեցին, այսպես ասած, «մատյան գունդ»-ը, հատուկ ստորաբաժանումները, ոստիկանությունը, կարմիր բերետներին, ԱԱԾ դիմակավորվածներին և այլն, 1000-ից ավելի ծառայող է եղել այստեղ, բայց ի պատիվ մեր ժողովրդի՝ պետք է ասեմ, որ նա մեր սրբությունները պաշտպանեց թրքահաճո, թրքահպատակ վարչախմբից:

Չեսնված, աննախադեպ ստորություններ էին իրականացնում այսօր՝ փորձելով գրոհով վերցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնություն համակարգող Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի