Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:11 24-06-2025

«Քաղաքական այլախոհությունը ՀԽՍՀ-ում»․ Շահեն Հարությունյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը

Այսօր՝ հունիսի 24-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայտով ատենախոսության պաշտպանություն։ Թեկնածուական ատենախոսությամբ հանդես եկավ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարութունյանը։

Ատենախոսության վերնագիրն էր՝ «Քաղաքական այլախոհությունը Խորհրդային Հայաստանում 1960-1980 թթ.»։ Գիտական ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Շահեն Հարութունյանի խոսքով՝ չնայած՝ թեմայի ընտրության հարցում դեր են խաղացել նաև գենետիկ (ընտանեկան) հիմքերը, այնուամենայնիվ, իրեն այն հատկապես հետաքրքրել է գիտական տեսանկյունից։ Քանի որ թեմայի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններ գրեթե չկան, Շահեն Հարությունյանը կարևոր է համարում դրան անդրադառնալը և դրա գիտական նշանակության ընդգծումը։

«Աշխատանքում ամբողջությամբ վերլուծված են Խորհրդային Հայաստանում քաղաքական այլախոհության նախադրյալները, շարժման տիպային առանձնահատկությունները։ Ուսումնասիրվել է, թե ինչի արդյունքում այլախոհությունը ծագեց ԽՍՀՄ տարածքում, ինչպես դա դրսևորվեց Խորհրդային Հայաստանում և ինչ նշանակություն ունեցավ հասարակության մեջ։ Բնականաբար, ներկայացվել է նաև խորհրդային արտաքին և ներքին քաղաքականությունը՝ նախ ընդհանուր առումով, ապա կոնկրետ Խորհրդային Հայաստանի մասով։ Աշխատանքում վերլուծվել են նաև այլախոհական կազմակերպությունները, որոնք հիմնադրվել են, գործել խորհրդային շրջանում, ինչպես նաև անհատական դրսևորումները։

Թեման ինձ համար շատ հոգեհարազատ է, քանի որ իմ ընտանիքի ավագները՝ պապիկս՝ Շահեն Հարությունյանը, նրա եղբայրը՝ Մարզպետ Հարությունյանը, և վերջերս նաև հայրս՝ Շանթ Հարությունյանը, եղել են այդ շարժման ակտիվ մասնակիցներ։ Թեմայի ընտրությունը, սակայն, պայմանավորված չէ միայն ընտանեկան այդ հանգամանքով։ Այս թեման կարևոր է յուրաքանչյուր գաղափարական մտածող մարդու համար, որովհետև Հայաստանի անկախության, Ղարաբաղի և Նախիջևանի վերամիավորման, մարդու իրավունքների պաշտպանության համար ժամանակին եղել է լուրջ պայքար, որի մասին անկախ Հայաստանի պայմաններում քիչ է խոսվել։ Իմ նպատակն էր՝ այս թեմայի ընտրությամբ ունենալ մի փոքր, համեստ ներդրում՝ այդ բացը լրացնելու գործում»,- ասաց Շահեն Հարութունյանը՝ Oragir.News-ի հետ զրույցում։

Նշենք, որ Շահեն Հարությունյանը առավելագույն՝ 8/8 ձայներով պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը