copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:24 27-06-2025

Ես երբեք չեմ թաքնվել, իմ ասածներից էլ չեմ խուսափում, ասել եմ, լավ եմ արել․ Աջապահյանը պատրաստվում է գնալ ՔԿ

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների խմբի հետ գնում է Քննչական կոմիտե՝ ներկայանալու իրավապահներին։ Այս մասին Մայր Աթոռի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Որոշել էին էս «մասկի շոուն» կազմակերպեին, չստացվեց»,- ասաց Աջապահյանը։

Նա նշեց․ «Ես երբեք չեմ թաքնվել, իմ ասածներից էլ չեմ խուսափում, ասել եմ, լավ եմ արել: Մեղադրանքը ապօրինի է։ Հիմա խնդրում եմ թողնեք՝ նստեմ մեքենա, գնամ ՔԿ»։

Աջապահյանի խոսքով՝ վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իրեն իրավապահները կարող էին հանգիստ, մեկուսի, ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և մինչեւ 26-ը ներառյալ․ «Բայց նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար (ես ավելի շատ հակված եմ առաջինին), [ցանկացան] ցույց տալ իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս, իրենք պիտի որ ունենային օպերատիվ տվյալներ, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով և ես այդ ժողովի համակարգողն էի։ Շատ լավ գիտեին։ Բայց որոշել էին ամսի 27-ին այստեղ այս մասկի շոուն կազմակերպել, կազմակերպեցին, չստացվեց։ Շնորհակալ եմ ձեզ, ժողովրդին, քահանաներին, իմ հոգևոր եղբայրներին, Վեհափառ Հայրապետին։ Հիմա իրենք հասկացել են և նահանջել են, և ավելորդ է այլևս թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և պղծեն Մայր Աթոռի հոգեպարար մթնոլորտը», - ասաց Աջապահյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ՝ իրավապահները խուզարկություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում: Ավելի ուշ պարզվեց, որ թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Շիրակում չէ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել