copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:43 24-06-2025

Արցախի եկեղեցիները մենք չենք թողել Ադրբեջանին. Փամբուխչյանը միանում է ՔՊ-ի բոլոր նախաձեռնություններին

Ես առհասարակ քաղաքական թիմի վարչության անդամ եմ և բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն՝ անդրադառնալով «Վեհարանն ազատելու» մասին Փաշինյանի հայտարարությանը միանալու հարցին։

«Մենք հարցադրում ենք արել՝ ունի՞ երեխա, թե՞ ոչ։ Այդ հարցին պատասխան չենք ստացել և այդտեղից կարող ենք ենթադրել, որ, այո, ունի։ Մենք հերքում չենք ստացել, ուստի ըստ կանոնագրքի նա իրավունք չունի կաթողիկոս լինելու։

Դիտարկմանը, թե եկեղեցու վերաբերյալ սրտառունչ հայտարարություններ են անում՝ մոռանալով, թե քանի եկեղեցի են թողել Արցախում՝ Փամբուխչյանը պատասխանեց, որ այդ խոսակցությունները արդեն հնացած են։ «Ակտուալ չեն ձեր պնդումները, քանի որ մենք չենք թողել։ Այդ մասին մենք խոսել ենք հազար անգամ, դա չի համապատասխանում իրականությանը։

Պնդմանը, թե իրենց ծրագրում էլ եղել է Արցախի մասին դրույթ ու իրենք էլ իրենց տված խոստումներն են խախտել, ուստի պետք է հեռանան՝ Փամբուխչյանը պատասխանեց, որ Ազգային ժողովում քննարկում այդ հարցի շուրջ եղել է։ «Մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել մեր խոստումները»,-ասած նա, ու շտապեց հեռանալ՝ խուսափելով պատասխանել հարցին, թե այդ դեպքում ով է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը