copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:59 24-05-2022

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 24-ին ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

«Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել