Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 17-06-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանն իր դեմ փողոց է գեներացնում․ Տիգրան Քոչարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած սկանդալային նախագիծը մերժելու պատճառների, Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ամոթալի արշավի, իմպիչմենտի գործընթացի, այն հաջողելու հնարավորությունների, 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու տարբերակի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Տիգրան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր դեմ փողոց է գեներացնում։ «Նայեք՝ ես իմ տարբերակն ունեմ, որն ընդհանուր թրենդից դուրս է։ Իմ պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է փողոց գեներացնի՝ իր դեմ։ Ինչի պատճառով, տեսեք՝ ինքը էլեկտորալ ճանապարհով պարտվեց բոլոր հնարավոր ընտրությունները՝ վերջին 1 տարվա ընթացքում և ինքը շատ լավ հասկանում է, որ 2026 թվականին, յուրաքանչյուր արտահերթ ընտրությանն ինքն այլևս չի հաղթելու, ավելին՝ մեծ է հավանականությունը, որ եթե կոալիցիոն ինչ-որ բան կազմակերպի, դա էլ չի հաղթելու։ Այսինքն՝ բոլոր ռեյտինգները, չափումները, ընդ որում ոչ թե այն պատվիրված ռեյտինգները, այլ գետնի վրա, ընտրությունների միջոցով ցույց տրված արդյունքները ցույց են տալիս, որ շանս չունի, և Գյումրին շատ լավ ցույց տվեց 2026 թվականին ոնց կարող է լինել, այսինքն՝ շատերն ասում են, որ դա ցուցիչ չէ, ո՛չ, դա ցուցիչ է, որովհետև Գյումրիի տարբերակը ցույց տվեց, որ ընդդիմադիր ուժերը եթե ամեն մեկն իր գծով է գնում, տարանջատված է գնում, բայց ամեն մեկն իր էլեկտորատի հետ շատ լավ աշխատում է և կարողանում է շատ կարճ ժամանակում՝ ընտրություններից հետո պայմանավորվածություն ձեռք բերել, հա կոնկրետ մի մասով, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը պետք է իշխանության մեջ չլիներ, այդ հարցը լուծվում է։ Գյումրիի տարբերակն իրենց վախեցրեց»,- ասաց նա։

Մեդիափորձագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուզածն իրականում քաղաքացիական պատերազմ ու բախումներ հրահրելն է։ «Այդ իրավիճակում ինքը կարող է օգտագործել իրեն հլու հնազանդ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և մնացած ուժային կառույցները և որոշակի չափով պատժի և ընդդիմությանը, կալանավորի, արյան գետեր և այլն»,- նշեց Քոչարյանը՝ համաձայնելով դիտարկման հետ, որ Փաշինյանի նպատակը կառավարելի քաոս ստեղծելն է։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ ՔՊ-ականները Հայկ Սարգսյանին մեկ անգամ եվս ստորացրին՝ ստիպելով դեմ քվեարկել իր իսկ հեղինակած նախագծին։

Մանրմասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում