copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:48 16-06-2025

Փաստացի՝ ինչպես միշտ, կոռուպցիան ներկայացնում են որպես «սխալմունք». Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կոստանյանի այսօրվա հայտարարությանը, որը վերաբերում էր իմ կոռուպցիայի բացահայտմանը։

Հայկ Կոստանյանը իր հայտարարության մեջ նշել և կցել է իմ 23.02.2023թ դիմումը, որով ես դիմել էի շքամուտքի վերանորոգման նպատակով։ Նա նշել է, թե իբր «սխալմամբ է ներառվել շենքերի տանիքների երկաթյա թիթեղների տրամադրման ցանկում»։

Փաստացի՝ ինչպես միշտ, կոռուպցիան ներկայացնում են որպես «սխալմունք»։

Սակայն ես ունեմ հիմնավոր փաստեր, որոնք ապացուցում են, որ ցուցակը միտումնավոր է կազմվել՝ հետագայում գումար դուրս գրելու նպատակով։

Այսինքն՝ որևէ «սխալմունք» իրականում չի եղել։
Ուրեմն սկսենք սկզբից։

Այո, ես 23.02.2023թ դիմում եմ ներկայացրել շքամուտքի վերանորոգման համար, երբ նախօրոք տեղեկացել էի, որ վարչական շրջանը իրականացնում է նման ծրագիր։ Շքամուտքի վերանորոգման դիմումիցս առաջ՝ նախկին Նոր Նորք վարչական շրջանի մի պաշտոնյայից խնդրել էի, որ ինձ տրամադրեն 2023թ վերանորոգման ենթակա շքամուտքների հասցեական ցուցակը, որը ինձ տրամադրվել էր 22.02.2023թ, որից հետո նոր 23.02.2023թ դիմում էի ներկայացրել շքամուտքի վերանորոգման համար։

Ցանկը ստուգելիս պարզվեց, որ այդ ցուցակում առկա էին շքամուտքեր, որոնք արդեն վերանորոգված էին, ինչպես նաև հասցե, որը գոյություն չունի։ Այդ ամենի մասին ես անմիջապես տեղեկացրել եմ վարչական շրջանի մի պաշտոնյայի և հայտնել, որ հետևողական եմ լինելու այդ գործընթացին։ Արդյունքում՝ արդեն իսկ վերանորոգված շքամուտքների կոռուպցիոն սխեման կանխել էի։

Այսինքն՝ պարզից էլ պարզ է, որ նույն ժամանակահատվածում կազմվել են կեղծ ցուցակներ՝ արդեն իսկ վերանորոգված շքամուտքերի և վերանորոգված տանիքների համար, հետագայում գումար դուրս գրելու նպատակով։

Այսպիսի բազմակի «սխալմունքների» զուգադիպություն չի կարող լինել, դա հենց կոռուպցիայի մասին է վկայում։

Հերթական անգամ հիմնավոր փաստերով հիմնավորեցի, որ ես ճիշտ էի, չնայած նրան, որ ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կոստանյանը չէ՛ր էլ պնդում, թե ես սխալ եմ եղել, այլ պարզապես հերթական անգամ երկար տեքստ գրելով փորձել է մանիպուլացնել հանրությանը։

Ի դեպ, վերոնշյալ կոռուպցիոն բացահայտման տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/share/v/1UzCsxBjjc/

Հրապարակմանը կից ներկայացնում եմ վերոնշյալ վերանորոգված և հասցե չունեցող շքամուտքների՝ ինձ տրամադրված ցուցակը»։


Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը