Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 20:00 14-06-2025

Հայ դավաճաններ. Դավաճան Դհերցի Դավոյի սպանությունը Տաճատ Թերլեմեզյանի կողմից

Հայ դավաճանների շարքի հերթական հրապարակումը նվիրված է դավաճան Դհերցի Դավոյի սպանությանը՝ Տաճատ Թերլեմեզյանի կողմից․

Հերթական հայ դավաճաններից էր Դհերցի Դավոն: 1907 թվականին Դհերցի Դավոն թուրքերին հայտնում է, թե Վանում ու շրջական տարածքներում որտեղ է պահվում հավաքված զենքերն ու զինամթերքը, որը պետք է օգտագործվեր թուրքերի դեմ: Դհերցի Դավոյի դավաճանության հետևանքով Վանում սկսում են մեծ թվով ձերբակալություններ:

Որոշում է կայացվում սպանել հայ դավաճանին. «Արամ Մանուկյանի տանը հրավիրվում է ՀՅԴ Վանի ԿԿ արտակարգ նիստ, որոշվում է անհապաղ վերացնել Դավոյին, քանի դեռ նա չի հասցրել մատնել ամբողջ զինամթերքի տեղը: Գործողության իրականացման պատասխանատվությունը դրվում է Կոմսի վրայ: Կոմսը կազմում է առանձին խմբեր, որոնք պիտի հետևեին դավաճան Դավոյին և պատեհ առիթ ներկայանալու դեպքում անմիջապես շանսատակ անեին»: Դավաճանին սկսում է հետևել երիտասարդ Տաճատ Թերլեմեզյանը:

Այդ քայլից հետո Դհերցի Դավոն գիտակցում էր, որ իր դավաճանության վրեժն առնելու են, ուստի սկսում է զգուշավոր լինել և տանից դուրս գալ միայն թուրք ոստիկանների հետ: Հերթական անգամ հետևելով հայ դավաճանին, Տաճատ Թերլեմեզյանը հանդիպում է նրան: Դհերցի Դավոյի սպանության մանրամասների մասին իր հուշերում հետագայում պատմում է հայ վրիժառուն.

«Ճիշդ այդ ատեն սրընթաց կառք մը եկավ և ետևեն կանցնէր: Վախնալով կառքի մեջ մեկե մը որ զինք հանկարծակիի չբերե, գլուխը դարձուց և նայեցավ այդ կողմը: Օգտուելով այդ հարմար առիթեն՝ Բրաունինգը րոպեապես դուրս քաշեցի ու գլխին ուղղելով մատս բլթակին սեղմեցի: Բո՜մը լսելի եղավ և դավաճանը դիակնացած ոտքերուս տակը կռնակին վրա փռվեցավ: Ատկե հետո աչքերս մթնեցին եւ ոչինչ չկրցի տեսնել: Հանկարծ զենքերու ձայնեն ուշքի եկա, տեսա թե զինվորականն էր որ իմ վրաս կը կրակեր. անոր վրա ալ 2 հատ կրակեցի և ան փախավ: Ոտքերուս առջև փռված դիակին վրա ալ 2 հատ կրակեցի եւ սկսեցի փախչիլ զիկզակ՝ դեպի հայկական թաղերը»:

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան