Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Հայ դավաճաններ 11 ամիս առաջ - 21:00 08-06-2025

Հայ դավաճաններ. Ինչպես են Անդրանիկն ու Գևորգ Չաուշը պատժում հայ դավաճան Ավեին և նրա ամբողջ գերդաստանին

Հայ ազգային ազտագրական շարժման հերոս, ֆիդայի Աղբյուր Սերոբն իր ամբողջ կյանքում պայքարեց թուրքերի դեմ և հայրենիքի ազատագրման համար: Աղբյուր Սերոբի կազմակերպած ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ է, որ ամենաքիչ ջարդերը տեղի ունեցան հատկապես Արևմտյան Հայաստանի Խլաթ գավառում: Թուրքերը գիտակցելով, որ ոչ մի կերպ չեն կարողանում մարտական պայմաններում հաղթել կամ գտնել Աղբյուր Սերոբին, դիմում են հին և փորձված միջոցին. գտնել հայ դավաճանի, կաշառել նրան և անել իրենց սև գործը: Հերթական մարտերից և օսմանյան ոստիկանների հետապնդումից խուսափելուց հետո Աղբյուր Սերոբն անցնում է Սասուն: Թուրքերն այդ ընթացքում շարունակում են Աղբյուր Սերոբին փնտրել և իրենց գործն անելու համար զանազան ընծաներ են խոստանում այն հայերին, ովքեր կդավաճանեն ու տեղեկություններ կտրամադրեն Սերոբի մասին: Թուրքերը կարողանում են գտնել այդպիսի հայի: Նա Սասունի Գեղաշեն գյուղից Ավեն էր.

«Ավեն պիտի գործեր համաձայն մշակված ծրագրի մը. թունավորել Սերոբը և իր մարդիկը: Ոչ ոք կը կասկածեր Ավեին: Պարկեշտ, բարեխիղճ և հայրենասեր մարդու անուն ուներ գյուղի մեջ և շրջակայքը»: (Կարինե Եղիազարյան, Քարմիլե Եղիազարյան «Աղբյուր Սերոբ (Կյանքն ու գործունեությունը), էջ 89: Aghbyur-Serob.pdf): Ավեն ծխախոտի միջոցով թունավորում է Սերոբին և այդ մասին հայտնում Բշարե Խալիլին: Թուրքական ու քրդական զորքերը պաշարում են Գելիեգուզան գյուղը, սակայն ծխախոտից թունավորված Աղբյուր Սերոբը անկարող է լինում կռվել թշնամու դեմ:

Այդ օրվա և Սերոբի ծանր վիճակի մասին ներկայացրել է Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը՝ Սոսեն. «Ան մեր ճանչցած կայտառ, փոթորկաշունչ Սերոբը չէր: Մահը արդեն սկսեր էր չարաշուք նշաններ դնել անոր դեմքին վրա: Դեղներ ու նիհարցեր էր մեկ գիշերվան մեջ: Դեմքին գիծերը կծկվեր ու ցնցվեր էին և եթե չըլլային անոր շանթարձակ աչքերը, ոչ ոք պիտի ըսեր, թե մեր լեռներու անպարտելի ոգին՝ Սերոբն էր»: (Նույն տեղում, էր 89):

Թուրքերը հասնում են իրենց նպատակին և դաժանաբար սպանում Աղբյուր Սերոբին: Սակայն մեկ տարի անց Աղբյուր Սերոբի զինակից ընկերները կարողանում են առնել նրա մահվան վրեժը. «Հայ ազատագրական պայքարի նշանավոր հայդուկապետ Աղբյուր Սերոբի սպանության վրեժը լուծվեց 1900 թ. աշնանը: Աղբյուր Սերոբի զինվորներ Գևորգ Չաուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դավաճան Ավեի ողջ գերդաստանը և սպանում Բշարե Խալիլին նույն ձևով, ինչպես Աղբյուր Սերոբի գլուխը ցցի վրա անցկացրած շրջում էին փողոցներով՝ որպես Աղբյուր Սերոբի արդար արյան վրեժ»: (Նույն տեղում, էջ 90):

Ահա այսպես, Անդրանիկն ու Գևորգ Չաուշը առնում են Աղբյուր Սերոբի վրեժը և սպանում հայ դավաճանին և նրա ամբողջ գերդաստանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան