Ներքին 1 տարի առաջ - 20:00 22-03-2025

Դավաճաններ. Հայ դավաճան Շամիր բեկ Փիրումյանի մահապատիժն Արցախում

Oragir.News-ը սկսում է «Դավաճաններ» անունը կրող նոր ֆիլմաշարը, որտեղ յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի հայ ժողովրդի դավաճաններին, ինչպես նաև կընդգծի, թե ինչ ճակատագրի են արժանացել վերջիններս։

Այսօր կներկայացնենք հայ դավաճան Շամիր բեկ Փիրումյանին, ով իր գործունեության հետևանքով Արցախում մահապատժի ենթարկվեց։

Շամիր բեկ Փիրումյանին մի քանի անգամ տանում են հարցաքննության, սակայն ունենալով թուրքերի հովանավորչությունը, ամեն անգամ կարողանում է ազատվել բանտարկությունից: 1909 թվականին նա թուրք ավազակների հետ կողոպուտ իրականացնելուց հետո վերջապես բանտարկվում է Շուշիի բանտում, հետո ազատ արձակվում, իսկ 1910 թվականին դարձյալ կողոպուտ և սպանություն իրականացնելու համար դատապարտվում է, աքսորվում Սիբիր:

Ռուսաստանում հեղափոխություից հետո նա վերադառնում է Արցախ, նորից բանտարկվում Շուշիի բանտում, սակայն բանտից փախչում է և հերթական անգամ ապաստանում թուրքերի մոտ: Երբ թուրք-թաթարական հրոսակները իրենց իշխանությունը հայտարարում են Արցախում, Շամիր բեկ Փիրումյանը վերադառնում է գյուղ, սակայն գյուղացիները բռնում են նրան և տանում Վարանդայի հրամանատար Սոկրատ Մելիք Շահնազարյանի մոտ։

«Վերջինս հրահանգում է, որ Վարանդայի բոլոր գյուղերից երկուական հոգի ներկայանան Հաղորդի գյուղ, իրենից կարևոր հրահանգներ լսելու համար։ Բոլոր գյուղերից երկուական ներկայացուցիչներ իր ժամանակին գալիս են Հաղորդի գյուղը, որտեղ Սոկրատի կարգադրությամբ կախաղան են բարձրացնում։ Եւ ինչպես վկայում էին ներկա գտնվողները, երբ թոկը քաշում են վեր, կտրվում է, և Շամիրը ընկնում է գետնին, ապա ժպտալով ասում․ «Պինդ քյանդիր (թոկ) չկա՞, որ փտած քյանդիրով էք կախում»,- «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» աշխատության մեջ ժամանակի իրադարձություններն այսպես է նկարագրում Ե. Իշխանյանը։

Դավաճան Շամիրը կախվում է 1918 թվականի հոկտեմբերի 15-ին: Լուրը տարածվում է ամբողջ Արցախում, տեղեկանում են նաև թուրք-
թաթարական հրոսակները:

Հայ դավաճանը ստանում է իր արժանի պատիժը ...

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը