Ներքին Հայ դավաճաններ 1 տարի առաջ - 22:00 21-06-2025

Հայ դավաճաններ. Ինչպես է Սմբատ սպարապետը պատժում Մերուժան Արծրունուն

Հայ դավաճանների շարքի հերթական հրապարակումը նվիրված է դավաճան Մերուժան Արծրունու պատժին՝ Սմբատ սպարապետի կողմից։

Հայոց պատմության մեջ հայ դավաճաններից էր Արծրունյաց տան ներկայացուցիչ և հայ նախարար Մերուժան Արծրունին: Նա 359 թվականին վերսկսված պարսկա–հռոմեական պատերազմների ընթացքում դավաճանեց Արշակ II թագավորին և միացավ Սասանյանների կողմն անցած հայ նախարարներին։

Մերուժան Արծրունին համագործակցում էր Շապուհ II արքայի հետ, ում քրոջը՝ Որմիզդուխտին կնության էր առել։ Մերուժան Արծրունու մերձավոր դաշնակիցն էր Վահան Մամիկոնյանը, որը նրա քրոջ ամուսինն էր։ Սասանյան զորքերը դավաճան Մերուժան Արծրունու առաջնորդությամբ մտան Հայաստան, գրավեցին Տիգրանակերտը, Ծոփք նահանգը, Դարանաղի գավառը և մի շարք այլ կարևոր գավառներ ու բնակավայրեր:

Դարանաղիում նրա օգնությամբ պարսիկները կարողացան գրավել նաև Անիի ամրոցը։ Մերուժան Արծրունու և նրա գլխավորած նախարարների ազդեցությունը հատկապես մեծացավ 363 թվականին, երբ Հռոմը, Պարսկաստանի հետ պայմանագիր կնքելով, հրաժարվեց Հայաստանին աջակցելուց։ Մերուժան Արծրունին բացահայտ պայքար սկսեց Հռոմի կողմնակից ուժերի և մասնավորապես Հայոց եկեղեցու դեմ՝ ձգտելով Սասանյանների աջակցությամբ պահպանել Հայոց թագավորությունը և վերականգնել հեթանոսական հավատքը՝ զրադաշտականության տեսքով։ Սակայն հայ դավաճան նախարարը ստացավ իր արժան պատիժը Ձիրավի ճակատամարտում: Հայ դավաճանին սպանում է Սմբատ Բագրատունին: Հայոց պատմահայր Մովսես Խորենացին մանրամասն գրում է դավաճանի սպանության մասին:

«Բայց ամբարիշտ Մեհրուժանի ձին վիրավորված լինելով՝ նա չկարողացավ փախչողների հետ արագ հեռանալ: Հայոց Սմբատ սպարապետը աճապարելով հասավ նրա մոտ, նրա հետ եղող զորքերը կոտորեց և այն թշվառականին ձերբակալեց Կոգայովտի եղեգնուտի ափին: Մտածելով, թե գուցե մեծն Ներսեսը նրան փրկե, բանակը չտարավ նրան, այլ նույն տեղերում ամբարիշտին փչացնելու համար պատրաստ է գտնում վրանաբնակներ, որոնք կրակ էին վառել, որպեսզի միս խորովեն երկաթե շամփուրով: Նա շամփուրը տաքացնելով երկու փաթ բոլորեց պսակի ձևով և շիկացնելով ասաց. «Քեզ պսակում եմ, Մեհրուժան, որովհետև դու ձգտում էիր Հայոց վրա թագավորեցնելու և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանության կարգով»:

Եվ կրակի նման կեծ շամփուրը դրեց Մեհրուժանի գլխին, և այսպես այն չարը սատկեց:

Մանրամասները՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան