Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:26 13-06-2025

Եկան, կովերս տարան, ըսեցին, որ վարակված են. մուսայելյանցի

78-ամյա Մանիկ Աթոյանը նախքան զրույցը սկսելը ցույց է տալիս գոմը, որտեղ հիմա դատարկ է։ Թոշակառու կնոջ կովերին ենթարկել են պարտադիր մորթի։ Սրտնեղում է, ջղայնանում, որ զրկվել է ապրուստի միակ միջոցից։

«Եկան, կովերս տարան, ըսեցին, որ վարակված են։ Ջրի գնով միսն ու կաթը կտանին, ի՞նչ էնե խեղճ գյուղացին»,-ասում է կինը։ Շիրակի մարզի ամենացուրտ բնակավայրում Աշոցքում մարդիկ խուճապի են մատնվել, չգիտեն ուր դիմել, որ գոնե նվազագույն կորուստներով դուրս գան ստեղծված իրավիճակից։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Աշոցք համայնքի Կրասար գյուղում կովերի մոտ տարածվել է բրուցելոզ, հետո վարակը տարածվեց Աշոցքի մյուս գյուղերում։ Կառավարության մակարդակով բարձրաձայնվել է խնդրի մասին, բայց դեռևս որևէ փոխհատուցում մարդկանց չի տրվել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի