copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:30 13-06-2025

Հովիկ Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, արի քեզ ձերբակալենք», որովհետև «Կաթողիկոս» օպերացիան տապալվեց

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ հունիսի 13-ին, ձերբակալել է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։

Թեմայի վերաբերյալ Oragie.News-ը զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, ում համոզմամբ՝ Աբրահամյանի ձերբակալումը իշխանության հերթական շոուներից է։

«Մարդը ժամանակին պնդում էր, որ պոմիդորներով է իր ընտանիքը միլիոնատեր դարձել։ Դա շատ վաղուց պետք է պարզվեր։ Վերջին ութ տարվա ընթացքում մեր հասարակությունը պետք է սովորած լիներ, որ եթե մի շոու չի ստացվում, ապա այդ շոուն պետք է փոխարինել մեկ այլ շոուով։ Ամենայն հավանականությամբ, Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, կաթողիկոսի օպերացիան տապալվեց, արի՛, քո հետ կապված աղմուկ անենք»։ Հովիկ Աբրահամյանի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ երևացող մարդ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Կարապետյանցի կարծիքով՝ իշխանություններին պետք էր հնչեղ անուն, որը կծածկեր «Կաթողիկոս օպերացիայի» տապալումը։

«Մարդկանց աչքին հերթական թոզն են ուզում փչել, թե ինչքան հետևողական է այս իշխանությունը։ Սա հերթական շոուն է։ Ես նրա համար չեմ անհանգստանում։ Նա փորձառու քաղաքական գործիչ է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից