copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 14-06-2025

Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերերի առաջին արձագանքն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ այսպիսի շոուների պակաս չի լինելու:
Ավելին, կան տեղեկություններ, որ Հովիկ Աբրահամյանի հետ կապված այս շոուն նպատակ է ունեցել ևս մի քանի օր «զբաղեցնել» հանրությանը, բայց Նիկոլ Փաշինյանի պլանները խափանեց Իրան-Իսրայել հակամարտությունը, որը գրավեց բոլորի ուշադրությունը:
Ինչո՞ւ շոու: Որովհետև ակնհայտ է, որ սա ընտրություններից առաջ հասարակությանը գլխավոր թեմաներից շեղելու, «կոռուպցիոն» թեմաներով սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին ոգևորելու նպատակ ունի: Ի վերջո, իշխանափոխությունից անցել է յոթ տարի, և հանկարծ հիմա նրան «հիշեցին», երբ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է, երբ կան անվտանգային լուրջ խնդիրներ, երբ տնտեսությունը փլուզված է, իսկ առջևում հավանական նոր ռիսկեր կան, ու Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել իր՝ շրիշակից ցածր վարկանիշն ու իր քարոզչական հին, մաշված գործիքակազմով իր կողքը պահել նրանց, ովքեր դեռ հավատում են այդ սկավառակներին ու տենչում են նորանոր «դատավարություններ», իսկ ավելի ստույգ՝ շոուներ: Իսկ ինչո՞ւ հենց Հովիկ Աբրահամյանը: Նախ՝ նշենք, որ, մեր տեղեկություններով, նա միակը չի լինելու: Առաջիկայում էլի կլինեն նոր «տեսարաններ», ու նոր գործեր «կսարքվեն» նրանց դեմ, ովքեր այս ընթացքում չեն խոնարհվել Նիկոլի առջև, չեն անցել նրա «թրի տակով», ընդհակառակը՝ եղել են պետության, պետականության, ազգայինի ջատագով, ինչն այդքան անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից