copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:14 10-06-2025

Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական «արարն» է երկնել Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած պատերազմի: «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ առաքելական եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը... Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»,գրել է նա:
Վերջին շրջանում Եկեղեցու դեմ իշխանությունների արշավին է անդրադարձել նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «Փաշինյանն ու քպական կապիտուլ յանտ խմբակն անցել են բացահայտ հարձակման Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ ամենակեղտոտ բառապաշարով քննադատելով Եկեղեցին, Կաթողիկոսին և սրբազաններին։ Փաշինյանական կլանը համահունչ է գործում թուրք-ադրբեջանական տանդեմին։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես Հայ առաքելական եկեղեցուն են թիրախավորում, ինչպես և նրանց երևանյան արտակարգ և լիազոր դեսպանները՝ ՔՊ-ն ու հեծանիվի սիրահար, Թուրքիային ու Ադրբեջանին Կուրբան Բայրամի կապակացությամբ շնորհավորող պարագլուխը։ ՀՀ քաղաքացիներին արդեն ակնհայտ է, որ ՔՊ-ն ու նրանց պարագլուխը ցանկանում են կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին՝ դրանով սպասարկելով Բաքվի ու Անկարայի, ինչպես նաև աղանդավորականների շահերը Փաշինյանն ու թիմն անցել են կոռեկտության բոլոր սահմանները. նրանք սև փիառ են իրականացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ օգտագործելով իրենց հսկողության տակ գտնվող թե՛ լրատվամիջոցները, թե՛ հազարավոր ֆեյքերն ու իբր անկախ քաղաքագետներին ու փորձագետներին։ Բաքվից ստանալով հրահանգավորում՝ ՔՊ-ն ու նրանց թրքամետ առաջնորդը Հայ առաքելական եկեղեցուց կերտում են թշնամու կերպար՝ Կաթողիկոսի անձի մասին տարածելով կեղտոտ տեղեկություններ»։
Ալիքը նաև նշում է, որ քպականների մեջ քիչ չեն աղանդավորականները, և Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարով լոբբինգ են անում աղանդավորականների շահերին՝ հուսալով ապագա ընտրություններում շահել Հայաստանի տասնյակ հազարավոր աղանդավորականների ձայները։
Ըստ հեղինակների, Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչողներն այժմ թիրախավորել են բոլոր ազգային, պետականաստեղծ ինստիտուտները՝ ընտանիք, Եկեղեցի, հայոց պատմություն, բանակ։ «Նրանք ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը՝ ներդնելով կրթական ծրագրեր, որոնք ոչնչացնում են Հայ առաքելական եկեղեցին, նվազեցնում են նրա դերը, հարվածում են ռազմա-հայրենասիրական դաստիարակությանն ու ռազմական պատրաստությանը, նվազեցվում են հայոց լեզվի դասաժամերը»,-գրում է ալիքը և հավելում, որ, այսպիսով, ցանկանում են Հայաստանը դե-ֆակտո վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա