copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:58 07-06-2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում օգնելու պատրաստակամության մասին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պատրաստակամություն է հայտնել օգնելու Ուկրաինայում հակամարտության լուծմանը, հաղորդել է EFE-ն։

Բրազիլիայի առաջնորդը Ֆրանսիա կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան կար խաղաղության հասնելու գործումող են հույս դնել Բրազիլիայի միջնորդության վրա։

Լուլա դա Սիլվան նշել է նաև, որ «եկել է ժամանակը, որ այս հարցում ՄԱԿ-ը կրկին ստանձնի իր կարևոր դերը»։

Բրազիլիայի նախագահը մայիսի 14-ին հայտարարեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին նպաստելու իր պատրաստակամության մասին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ Պեկինից մեկնող բրազիլական հատուկ չվերթի Մոսկվա կատարած տեխնիկական կանգառի ժամանակ։

Ավելի վաղ Լուլա դա Սիլվան ուկրաինական հակամարտության հրահրումը «խելագարություն» էր անվանել: Նա նշել է, որ տրիլիոնավոր դոլարներ են ծախսվում զենքի վրա, մինչդեռ աշխարհին անհրաժեշտ էր, որ «դրանք ծախսվեն կրթության, առողջապահության և սովատանջ մարդկանց համար սննդի վրա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի