Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:10 06-06-2025

Չեղարկված այց ու մերժված չվերթ․ հայ-վրացական հարաբերությունները լարվո՞ւմ են

Այսօր, հունիսի 6-ին, չեղարկվել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի այցը Հայաստան, իսկ ընդամենը մեկ օր առաջ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ վրացական գրանցմամբ օդանավի կողմից Կոսովո չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը։ Տվյալ զարգացումները ակամայից հարց են առաջացնում՝ արդյո՞ք որոշակի լարվածություն կա հայ-վրացական հարաբերություններում։

Հարցի պատասխանը ստանալու համար Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց վրացագետ Էդվարդ Բերուջանյանից։ Վերջինս կարծիք հայտնեց, որ նման դեպքեր լինում են, ու նախադեպ եղել է, թեկուզ՝ Հայաստանից Վրաստան, Վրաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների առումով երբեմն խնդիրներ են ծագում։

«Հիմնականում երկկողմանի բանակցություններից հետո խնդիրները լուծում են ստացել։ Իրականում՝ այստեղ, կարծում եմ, հնարավոր է՝ ինչ-որ այլ գործոններ լինեն՝ քաղաքական որոշումներ կայացվեն տարբեր շրջանակների ազդեցության ներքո։ Բայց ամեն դեպքում՝ այդ խնդիրները չեն վերածվել էլ ավելի մեծ պրոբլեմների Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններում», կարծիք հայտնեց նա։

Վրացագետը ընդգծեց, որ երկու կողմից էլ այդ խնդիրների լուծման ցանկությունը բանակցությունների ժամանակ արտահայտվում է։

Նշենք նաև, որ հայ-վրացական առերևույթ լարվածության ֆոնին հունիսի 5-7-ը Երևանում անցկացվում են Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: Մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամության խորացմանն ու մշակութային համագործակցության զարգացմանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը