Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:38 05-06-2025

«Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, կոտրել գազի մի քանի հաշվիչներ. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով Ջրվեժի ամառանոցների տարածքում բախվել է գազատար խողովակներին:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով կոտրվել են գազի մի քանի հաշվիչներ:

Ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի ԳԳՄ-ի աշխատակիցները, քանի որ գազախողովակներին բախվելու հետևանքով առաջացել էր գազի արտահոսք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: