Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:55 04-06-2025

Ղրիմի կամրջին հարվածելով՝ Զելենսկին ուզում է խաղաքարտեր ստանալ․ Ստեփան Դանիելյան

Ուկրաինական կողմը հարվածել է Ղրիմի կամրջին: Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը: Սա Ղրիմի կամրջի երրորդ թիրախավորումն է՝ այս անգամ ստորջրյա: Նշվում է, որ այժմ կամուրջը գտնվում է վթարային վիճակում:

Տեղի ունեցածի և ընդհանուր ուկրաինական հարձակումների մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Դանիելյանը նշեց, որ հարձակումները բանակցությունների տրամաբանության մեջ են, նպատակը՝ փոխզիջումների հասնելն է։

«Սա բանակցային գործընթացի տրամաբանության մեջ է։ Ռուսաստանը շատ հստակ պահանջներ ունի, որոնք Ուկրաինայի ղեկավարի համար մահացու են։ Այդ բանակցություններից առաջ հարձակումները ստրատեգիական համալիրի վրա, և նաև «Ղրիմի կամրջի» վրա պայմանավորված է նրանով, որ ուկրաինական կողմը փորձում է ցույց տալ իր խաղաքարտերը, որոնք կարող է դնել սեղանին ինչ-որ փոխզիջումների հասնելու համար։ Եվ նաև, երևի, պետք է ենթադրել, որ Ուկրաինան միայնակ նման բարդ և արդյունավետ գործողություններ չէր կարող իրականացնել առանց արտաքին օգնության, հատուկ ծառայությունների, և ըստ երևույթին,դա եվրոպական և առաջին հերթին բրիտանական աջակցությամբ է տեղի ունենում, որովհետև պարզ է, որ ուկրաինական ղեկավարությունը հիմնականում բրիտանական ազդեցության տակ է գտնվում այսօր»,- նշեց Դանիելյանը։



Քաղաքագետը պարզաբանեց․ այսինքն՝ մի կողմից Ուկրաինան ուզում է ցույց տալ, որ ունի խաղաքարտեր և ճնշում գործադրել բանակցություններում ռուսական կողմի վրա, մյուս կողմից՝ եվրոպական կողմը առաջ հերթին բրիտանական, իրենք ունեն այլ խնդիրներ, և իրենց պետք է, որ պատերազմը շարունակվի։ Ամեն դեպքում սա բանակցությունների մի մասն է ու չի խանգարում բանակցություններին։

Այսպիսով, ցանկացած պատերազմ վերջանում է բանակցություններով, և պատերազմի ընթացքում ունեցած ձեռքբերումները կամ ճնշման մեխանիզմները դրվում են բանակցության սեղանին, որպեսզի մյուս կողմից ստանան զիջումներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան