copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:45 01-06-2025

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել ու քահանայից կադաստրի թուղթ ուզել

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանն այսօր ուղիղ եթերով ցույց է տվել, որ այցելել է Մարմաշեն վանական համալր, ներկա գտնվել պատարագին, իսկ հետո եկեղեցու բակում բացատրություն պահանջել վանահորից։

Հիշեցնենք, որ Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հայտարարել էր, որ ամենայն խստությամբ հսկելու և հետևելու է «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների» մուտքը եկեղեցիներ։

Գնել Սարգսյանը հայտարարել է, որ մայրը կիսում է Փաշինյանի գաղափարները և հետաքրքրվել՝ եթե գար այդ եկեղեցի, նրան դո՞ւրս էին շպրտելու։

Քահանան ընթերցել է իր գրառումը և շեշտել, որ այն մարդկանց մուտքն է արգելելու, ովքեր ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական դրսևորումներ։

Սարգսյանը պնդում էր, որ Փաշինյանը եկեղեցին չի անվանել «չուլան»։ Քաղաքացիներից մեկը ցույց տվեց ձայնագրությունը, սակայն Գնել Սարգսյանը շարունակեց լարել իրավիճակը, հետո նաև սկսեց քահանայից կադաստրի թուղթ պահանջել, հայհոյել, ու իրավիճակն ավելի սրել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել