copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:46 01-06-2025

Հայաստանում գոյություն ունի ոչ մի բանի ունակ իշխանություն և ոչ մի բանի ունակ ընդդիմություն. Միհրան Հակոբյան

Հայաստանում կա խորը համակարգային ճգնաժամ, այն է՝ գոյություն ունի ոչ մի բանի ունակ իշխանություն, միաժամանակ՝ ոչ մի բանի ունակ ընդդիմություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Սա է համակարգի դիագնոզը, ինչը ֆունկցիոնալ տեսանկյունից կաթվածահար է արել պետական մեքենան, հոգեբանական տեսանկյունից՝ հանրային բարոյականության կառուցվածքը:

Եթե կառավարիչը վատն է (Նիկոլը ոչ թե վատն է, այլ շարքային դեգեներատ է), իսկ ընդդիմությունն ունակ չէ հանրությանն այլընտրանք առաջարկել ու իմպիչմենտի գործիքակազմ կիրառել, ունակ չէ նույնիսկ թեկնածու առաջադրել իր շարքերից, ուրեմն գործ ունենք ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության տոտալ ֆիասկոյի հետ:

Քաղաքագիտորեն իշխանության այլընտրանքը նախ և առաջ խորհրդարանական ընդդիմությունն է, որը պետք է ձգտի իշխանություն ստանձնելուն: Փաստացի, ստեղծված իրավիճակում ընդդիմությունը ոչ թե փորձում է իշխանությունը վերցնել ու ադեկվատ արձագանքել ներքին և արտաքին հրատապ մարտահրավերներին, այլ փորձում է քաղաքական համակարգում փայ ունենալ ու սպասել «անշառ ժամանակների»:

Եվ, սա միայն ու միայն հաստատում է «խորքային ժողովրդի» գլուխներում խորացող համոզմունքը, այն է՝ «ստավկա չանել» ոչ մի բանի ունակ իշխանության ու ոչ մի բանի ունակ ընդդիմության վրա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը