copy image url
Ներքին Միտք 4 տարի առաջ - 10:55 05-06-2022

Նիկոլն անմեղ էր, երբ ընդդիմություն էր, Նիկոլն անմեղ է, երբ իշխանություն է

Երբ Նիկոլն ընդդիմություն էր, մարտի 1-ի մեղավորներն իշխանություններն էին: Մեղավոր էին իշխանությունները նաև 2018թ-ի ապրիլին, երբ փողոց դուրս եկած հեղափոխականների կարծիքով անհամաչափ ուժ էին կիրառում կամ անում բաներ, որ ժողովրդավարարկան համարվող երկրում անհամատեղելի էր խաղաղ ցույցերի հետ: Իսկ հիմա, երբ Նիկոլն իշխանություն է, հուլիսի 3-ի դեպքերի համար մեղավորն ընդդիմությունն է: Մեղավոր էր նաև նախորդ օրերի համար, երբ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում անհնազանդության ակցիաներ իրականացնող մարդկանց նկատմամբ: Այն ժամանակ Նիկոլն անմեղ էր, հիմա Իշխանը մեղավոր է: Այն ժամանակ Նիկոլը որևէ պատասխանատվություն չէր կրում, հիմա ողջ պատասխանատվությունը կրում է Իշխանը:

Մեղքը քրեորեն պատժելի հանցանք է: Հենց այդ արդարադատությամբ էլ իշխանությունները ձերբակալում և քրեական գործ են հարուցում ցուցարար ակտիվիստների նկատմամբ՝ կաշառք առաջարկելու, Գյումրիի ճանապարհին տարեցներին ծեծելու, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկաններին բռնություն ենթակելու մեղադրանքներով: Իսկ վաղն ընդդիմադիր պատգամավորներին, որ շարժման լիդերներն են, զրկելու են անձեռնմխելիության արտոնությունից՝ կալանավորելով ու մենախցեր տեղափոխելով: Ցրելու են Ֆրանսիայի հրապարակի վրանները և չեն տարակուսելու ավելի շատ արյուն թափել:
Երբեք այսքան մեծ թվով կարմիր և սև բերետավորներ չէին երևացել Երևանի փողոցներում, այսքան շատ ոստիկաններ, ինչպես հիմա: Երբեք այսքան բիրտ ուժ չէր կիրառվել ցուցարարների նկատմամբ, անգամ 88-ին, երբ խորհրդայն ռեժիմն էր գործում, ինչպես հիմա: Երբեք այսքան մարդ չէր կալանավորվել, որ սպասում են իրենց դատին, ինչպես հիմա:

2008թ-ին Նիկոլի հոգին փառավորվում էր, երբ ցուցարարները հարձակվում էին ոստիկանների վրա, հիմա փառավորվում է, երբ ոստիկաններն են հարձակվում ցուցարարների վրա: Նիկոլն անմեղ էր և փառավոր, երբ ընդդիմություն էր, Նիկոլն անմեղ է և փառավոր, երբ իշխանություն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից