«Դվինի» չբացահայտված կրակոցները, Քոչարյանի ընտանիքին «սատկացնելու» հրահանգը․ Մամուլ

«Դվինի» չբացահայտված կրակոցները, Քոչարյանի ընտանիքին «սատկացնելու» հրահանգը, տարին բարենպաստ էր Թորոսյանի համար, Փաշինյանը զայրացած է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո՝ սեպտեմբերին պատրաստվում է նշել Նոր Նորք համայնքի հիմնադրման օրը։Միջոցառման համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն դրամ։

Արաբական Միացյալ Էմիրություններ մանր եղջերավոր անասուններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել: Ըստ օրաթերթի՝ այս գործով դատարանը վճիռ է կայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դվին» հյուրանոցային համալիրի կրակոցների դեպքը բացահայտված չէ։ Աղմկահարույց կրակոցից 1,5 ամիս անց չի/չեն հայտնաբերվել անձը կամ անձինք, ովքեր կրակեցին Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» հյուրանոցի կոնկրետ ապակիներին։

Օրաթերթը նաև գրում է․ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝ պատգամավորը 75 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրոը միայն ծաղկեպսակ է ուղարկել:

Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։

Փաստի տեղեկություններով, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է Արայիկ Հարությունյանի ու Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի վրա:

«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում շատացել են տնտեսվարողների դժգոհությունները՝ կապված ԱԱՀ վերադարձի հետ։ Բանն այն է, որ, ըստ մեզ դիմած գործարարների, ՊԵԿ–ը սկսել է երկար ժամկետներում վերադարձնել ԱԱՀ գումարները, ինչը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Ձեզ գուցե հետաքրքրի