Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 18:12 30-05-2025

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Բերքլիի համալսարանում հայ ուսանողների կողմից կազմակերպված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը վերջին րոպեին չեղարկվել է։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է, ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Պնդվում է, որ համալսարանը չեղարկել է միջոցառումը «Ադրբեջանի կառավարության ճնշման հետևանքով»՝ որոշումը որակելով որպես հայերին լռեցնելու փորձ։

Բերքլիի համալսարանն էլ պարզաբանում է, որ ֆիլմի ցուցադրության չեղարկումը պայմանավորված է ոչ թե քաղաքական ճնշումներով, այլ լոգիստիկ և անձնակազմի պակասով։

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար համանուն ֆիլմի ցուցադրությունը, բայց այն ևս չեղարկվել էր։

Ermenihaber