copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 30-05-2025

Հիմա հայհոյելն է նորաձև․ Փաշինյանի գրառումը պետք է իրավական գնահատական ստանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր՝ մայիսի 30-ին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես գրել է.

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել է Փաշինյանը։

Գրառման մեկնաբանություններում սոցիալական ցանցի օգտատերերը տարօրինակ են համարում երկրի ղեկավարի գրառումը և անկոռեկտ, ղեկավարին ոչ հարիր բառապաշարը։

Oragir.News-ն օրվա աղմկահարույց թեմայի շուրջ զրուցեց Բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանի հետ, հասկանալու համար, թե որքանո՞վ է երկրի ղեկավարին հարիր նման բառապաշար օգտագործելը։

Դիլբարյանի համոզմամբ՝ այս գրառումը պետք է արժանանա նաև իրավական գնահատականի․

«Ես համոզված եմ, որ անհրաժեշտ է ոչ միայն հանրային գնահատական տալ, այլև՝ իրավական։ Հակակոռուպցիոն կոմիտեն անմիջապես պետք է վարույթ հայտարարի այդ արտահայտությունների հետ կապված։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ՀԿ-ն պետք է ընդունի համապատասխան կարգ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, նաև կառույցները, պետք է դիմեն Հակակոռուպցիոն կոմիտեին, որ նա իրավական գնահատական տա այսպիսի գողական ենթամշակույթին։

Աննա Հակոբյանը նշում էր, թե ամուսինն ընտրված վարչապետ է։ Ուզում եմ հիշեցնել, որ նա ընտրվել է մի ծրագրով, որը բացարձակ ձախողել է։ Հետևաբար՝ իրեն ընտրված վարչապետ համարելը բոլորովին չի համապատասխանում ՀՀ օրենքներին։ Նա խախտել է հնարավոր վարքականոնի բոլոր ընդունված նորմերը, սովորույթները և կարգը։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս պետք է սկսի ուսումնասիրել և հասկանալ, թե Հայաստանի վարչապետը ինչո՞ւ է այսպիսի վարք դրսևորում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հոգևոր արժեքների անունից խոսելու իրավունք չունի այն մարդը, ով օգտագործում է քրեական ենթամշակույթին բնորոշ բառեր։

«Իրենք կրթությունից անցել են հայհոյելուն։ Հիմա, երևի հայհոյելն է նորաձև, երևի սա նոր արշավ է։

Գիտե՞ք, բանավեճը ենթադրում է տարբեր փաստերի վկայակոչում, բայց քրեական ենթամշակույթի կոպտագույն, հայհոյական բառապաշարի օգտագործումը, քաղաքակիրթ հասարակություններում բացարձակ անընդունելի է։ Հայհոյելը ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքն է։ Սրբությունների պղծումը պետականության հիմքերի խարխլումն է»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ