Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։ Տեղում Անգելինա Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անգելինա Ա.-ի բնակարանից հափշտակել են մոտ 165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և 10 հազար ԱՄՆ դոլար։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում