copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:02 21-10-2024

Կադաստրի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական. փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի տեսնում որևէ իրավական հիմք, քարտեզ, որոնց հիման վրա Կադաստրի կոմիտեն ժամանակին անձանց համար իրավունք է գրանցել այն հատվածներում, որոնք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի ժամանակ դարձել են խնդրահարույց:

Գրիգորյանն այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը:

Պատգամավորը, անդրադառնալով Տավուշի հատվածում տեղի ունեցած սահմանազատմանը, նշեց, որ ՀՀ կադաստրի թուղթ ունեցող գույքեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, որոնց իրավական հիմքն ինքը չի տեսնում:

«Ես ինքս չեմ հասկանում, թե կադաստրն ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո դարձան պրոբլեմատիկ: Եթե կադաստրն ունի քարտեզ և այդ քարտեզը հիմնավոր ու լեգիտիմ քարտեզ է, մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվեինք այդ քարտեզով: 1 կիլոմետրանոց, ավելին ասեմ՝ 5 կիլոմետրանոց շերտում չի կարելի գրանցել իրավունք:Բայց, այնուամենայնիվ, 2004 թվականից տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ես ինքս դեռևս չեմ կարողացել հասկանալ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ դրան պետք է տրվի իրավական գնահատական:

Նա շեշտեց՝ վկայական տալը վերջնական գնահատական չէ իրավունք ունենալու կամ չունենալու մասին, այդ իրավունքի տակ պետք է լինի իրավունքը հիմնավորող փաստաթուղթ, որը, ըստ նրա, տվյալ պարագայում ուղղակի գոյություն չունի կամ իրենք այդպես էլ չեն կարողացել գտնել այդ փաստաթուղթը:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ