copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 30-05-2025

Արդեն ստացվել է Լևոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեն բավարարել էր իմ կողմից ներկայացված միջնորդությունը եւ նշանակել էր Լեւն Քոչարյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն ստացվել է Լեւոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ վերջինիս մոտ փորձաքննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկաների ուղղակի ներգործությամբ կամ հարվածվելու կամ համահարվածվելու հետեւանքով, ինչպիսին կարող են լինել նաեւ ԲՌՈւՆՑՔԸ։ Միեւնույն ժամանակ փորձագետը հստակ ֆիքսել է, որ Լեւոն Քոչարյանի մարմնական վնասվածքների առաջացումը սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով հնարավոր չէ։

Այս ամենը վկայում է նրա մասին,որ մինչ այդ ձեռք բերված ապացույցներով /բազմաթիվ ցուցմունքների, տեսագրությունների/ ինչպես նաեւ սույն եզրակացությամբ արդեն իսկ առկա են բավարար ապացույցներ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որի վերաբերյալ այսօր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով»։

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան