copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:25 29-05-2025

Ղազախստանում հարսնացուին փախցնելը կպատժվի օրենքով․ czhr.kz

Ղազախստանի իշխանությունները քրեական պատիժ են սահմանել հարսնացուի առևանգման և հարկադիր ամուսնության փորձերի համար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունը հաստատվել է երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի կողմից։

Ըստ նոր օրենքի՝ կնոջը ամուսնության դրդելու նպատակով հարկադրանքը կամ հոգեբանական ճնշումը կարող է հանգեցնել վարչական տուգանքի, ուղղիչ աշխատանքների կամ մինչև երկու տարվա ազատազրկման։

Նոր օրենքը նպատակ ունի պաշտպանելու կանանց իրավունքներն ու կանխելու ընտանեկան բռնության դեպքերը։

Ամենից շատ դիտված