Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 17:28 28-05-2025

Ռուս մարմնամարզիկ Նիկիտա Տկաչուկը մահացել է դոպինգի օգտագործման հետևանքով

34 տարեկանում մահացել է ռուս բոդիբիլդեր և ֆիթնես բլոգեր Նիկիտա Տկաչուկը։ Նրա մահվան պատճառը դարձել է երիկամային անբավարարությունը, թոքային այտուցը և սրտի կաթվածը։

Տկաչուկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր վերջին մեկ տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ նա պայմանագիր էր կնքել դեղագործական ընկերության հետ և սկսել օգտագործել դեղորայքային ներարկումներ մկանների աճը խթանելու նպատակով։ Այս պրակտիկան հանգեցրել էր լուրջ բարդությունների՝ ներառյալ չորս վիրահատություն, անեմիա և թրոմբոցիտների վտանգավոր աճ։

Բժիշկները նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ մի քանի օր պահել էին արհեստական կոմայի մեջ, սակայն մարզիկի կյանքը փրկել չէր հաջողվել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին