copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:15 28-05-2025

ԱՄՆ-ն դադարեցնում է ուսանողների վիզաների հարցազրույցները

ԱՄՆ պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցնում է ուսանողական և փոխանակման նոր ծրագրերի վիզաների հարցազրույցների նշանակումը։ Այս քայլը կապված է սոցիալական մեդիայում օտարերկրյա դիմորդների ակտիվության ստուգման գործընթացի ընդլայնման հետ. հայտնել է վարչակազմի բարձրաստիճան անանուն պաշտոնյան։

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը ասել է. «Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր գործիքները՝ հասկանալու համար, թե ով է գալիս մեր երկիր, լինի դա ուսանող, թե այլ կարգավիճակով անձ»։