copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:41 27-05-2025

Կարապի հարձակումը․ Թրամփի դեսպանորդը վիրավորվել է գոլֆի դաշտում

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը Բեդմինստերում գոլֆ խաղալու ընթացքում ենթարկվել է անսպասելի հարձակման կարապի կողմից։ Այս զավեշտալի դեպքի մասին Դոնալդ Թրամփը հայտնել է իր Truth Social հարթակում։

«Ես միշտ ասել եմ, որ գոլֆը կարող է վտանգավոր սպորտաձև լինել։ Իմ ընկերոջը կծեցին Բեդմինստերում»,- գրել է Թրամփը՝ հրապարակելով հուզիչ լուսանկար, որում Ուիթկոֆը փորձում է պաշտպանվել հարձակվող թռչնից։

Թեև միջադեպը վնասվածքներով չի ավարտվել, այն արդեն դարձել է լայն տարածում ունեցող առցանց թեմա՝ բազմաթիվ կատակներով և մեմերով։