Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:58 24-05-2025

Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայից պահանջել է հետ կանչել ՀԿ-ների և լրատվամիջոցների արտասահմանյան ֆինանսավորումը սահմանափակելուն ուղղված վիճահարույց օրինագիծը՝ արտաքին միջամտության դեմ նոր քաղաքական արշավի շրջանակներում։

Քննադատները մտավախություն ունեն, որ «Հասարակական կյանքի թափանցիկություն» անվանումով օրենքի նախագիծը, որը մայիսի 13-ին ներկայացվել է խորհրդարան, Հունգարիայի կառավարությանը լայն լիազորություններ կտա մամուլը և քաղաքացիական հասարակության քննադատական կարծիքները ճնշելու համար։

Օրենքը թույլ կտա իշխանություններին ցուցակագրել արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, եթե կառավարությունը դրանք սպառնալիք համարի ազգային ինքնիշխանությանը, և սառեցնել ֆինանսավորումը։ Նախատեսվում են լուրջ տուգանքներ, եթե միջոցները շարունակեն ստացվել արտասահմանյան աղբյուրներից։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Euronews-ին հայտնել է, որ գործադիր մարմինը տեղյակ է օրինագծի մասին և ուշադիր հետևում է դրա զարգացմանը։

«Հանձնաժողովը մեծ մտահոգություններ ունի այս նախագծի վերաբերյալ։ Եթե այն ընդունվի ներկայիս տեսքով, դա կդառնա ԵՄ սկզբունքների և օրենսդրության լուրջ խախտում։ Ուստի մենք խնդրում ենք այս նախագիծը հանել օրենսդրական գործընթացից։ Մենք առանց վարանելու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, եթե այս նախագիծն ընդունվի։ Հանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս քաղաքացիական հասարակության դերին և հավատարիմ է մնում միավորումների ազատության պաշտպանությանը և ողջ ԵՄ-ում դրանց աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ ֆինանսավորման հասանելիության առումով»,- հայտարարել է զրուցակիցը։

ԵՀ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական միության դատարան՝ Հունգարիայի դեմ հայցով, քանի որ գտել է, որ Ինքնիշխանության հարցերով վարչության ստեղծման մասին օրենքը և դրա գործունեությունը խախտում են ԵՄ օրենսդրությունը։

Այս շաբաթ մի խումբ եվրապատգամավորներ Եվրահանձնաժողովին կոչ են արել անհապաղ սառեցնել ԵՄ կողմից Հունգարիայի ֆինանսավորումը՝ օրենքի գերակայության սկզբունքից վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության ենթադրյալ նահանջի պատճառով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի