Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:09 23-05-2025

Գյումրիի ավագանու նիստում որոշումների մեծ մասն ընդունվեց միաձայն

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել։

Օրակարգում ընդգրկված էր 12 հարց, որոնք վերաբերվում էին համայնքային կառավարման, զարգացման ծրագրերին և ենթակառուցվածքների նորոգումներին։

Նիստի ընթացքում քննարկվել են Գյումրիի մասնակցային բյուջետավորման գործընթացը, սուբվենցիոն 2 հայտերը, որոնք ուղղված են քաղաքի երկրորդային 18 փողոցների հիմնանորոգմանը քաղաքի համար անհրաժեշտ տեխնիկայի ու գույքի ձեռքբերմանը։ Հատկանշանական է, որ Գյումրիի ավագանու նիստում որոշումների մեծ մասն ընդունվել է միաձայն։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` ավագանու արտահերթ նիստում քննարկվել է նաև նախկին «Ճերմակ» հիվանդանոցի հարցը։

Գյումրիի քաղաքապետը դեմ է, որ շենքը օտարվի, այլ ընդհակառակը Վարդան Ղուկասյանն առաջարկել է հիմնանորոգել շենքը և օգտագործել որպես հիվանդանոց։ Քաղաքապետի որոշումն ընդունվեց, ընդդիմադիր դիրքավորված ՔՊ-ն այս որոշմանը քվեարկեց ձեռնպահ։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան